«Իմ խորհուրդը իրանցիներին. դադարեք խելագարի պես պահել ձեզ». Ջեյ Դի Վենս

ԱՄՆ փոխնախագահի` այսօրվա հայտարարությունները.

  • Շատ երկար ժամանակ Բայդենի վարչակազմը Ռազմավարական նավթային պահուստն օգտագործել է բացառապես բենզինի և նավթի գները իջեցնելու համար: Միջազգային որևէ ճգնաժամ չկար: Չկար որևէ օտարերկրյա պետություն, որը փորձեր խաթարել համաշխարհային էներգետիկ շուկաների աշխատանքը:

 

  • Ես կարծում եմ, որ Թրամփը մեր առջև խնդիր է դրել դառնալ պատմության մեջ ամենաթափանցիկ վարչակազմը:

 

  • Բենզինի գների այսքան բարձր լինելու պատճառն այն է, որ իրանցիները հարձակվում են առևտրային նավագնացության վրա:

 

  • Վենսը եվրոպական երկրներին մեղադրել է գազի բարձր գների համար:

 

  • Մենք կարող ենք հեռանալ… Պարսից ծոցի երկրները մեզ ասում են. «Դա կլինի աշխարհի ամենավատ որոշումը»:

 

  • Անկեղծ ասած, բենզինի գները կարող էին շատ, շատ ավելի բարձր լինել, եթե չլինեին մեր ջանքերը:

 

  • Ի տարբերություն ԻՀՊԿ-ի՝ ԱՄՆ-ն մարտական գործողությունների ընթացքում երբեք չի հարվածում խաղաղ բնակիչներին: Մենք երբեք դա չենք անի: Մենք երբեք դա չենք արել:

 

  • Ամերիկան իմ ապրած 42 տարիների ընթացքում բազմաթիվ պատերազմներ է մղել: Եվ մենք դրանցից գրեթե ոչ մեկում հաղթանակ չենք տարել՝ մինչև այն պահը, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ:

 

  • Բոլորը գիտեն, որ մենք Տակեր Կարլսոնի հետ ընկերներ ենք: Տակերը որոշ բաներ է ասել, որոնց հետ ես համաձայն չեմ: Տակեր Կարլսոնն իմ ընկերն է: Ես չեմ պատրաստվում մասնակցել այն խաղին, որտեղ պարտավոր եմ «հանձնել» ընկերներիս միայն այն պատճառով, որ նրանց հետ քաղաքական տարաձայնություններ ունեմ:

 

  • Եթե չլիներ Թրամփի ղեկավարությունը, մենք կբախվեինք էներգետիկ ճգնաժամի, որովհետև իրանցիները հրաժարվում են դադարել իրենց ահաբեկչի պես պահելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930