Ֆիլիպինյան Մինդանաո կղզում թայֆունի զոհերի թիվը հասել է 420-ի, ևս 400 մարդ համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
«Ժառանգություն » խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատասխանել է 168.am-ի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմության միասնական թեկնածու:
Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
«Չնայած Գագիկ Ծառուկյանի Բրյուսելում արած խիստ ընդդիմադիր հայտարարություններին, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», ԲՀԿ-ն այդպես էլ չի կողմնորոշվում` ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք»:
ՈւԵՖԱ-ի մրցաշարերում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները։ Եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր են նվաճել 17 երկրների 48 թիմեր։
«Կարինեի մահից խիստ ազդված եմ և չեմ կարող խոսել»:
Հարցին՝ եթե Գ. Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունները, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում, ,և երբ կլինեն կոնկրետ իրադարձություններ, ապա դրանց կհետևեն կոնկրետ հայտարարություններ:
Մինչ օրս մոտ 7000 անձ` շարքային քաղաքացիներ, հիմնադրամի աշխատակիցներ են հարցաքննվել, մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան և մեկ տասնյակ էլ հիմնադրամի միջին օղակի պաշտոնյաներ կալանավորվել են , իսկ Աղվան Վարդանյանը երբևէ չի հարցաքննվել:
Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված ներդրումային ծրագրերից մեկով նախատեսվում է Մեծ կենտրոնում կառուցել «Հայաս» կոչվող թաղամաս:
Վարդան Այվազյանը վրդովված խոսել է այն դրույթի դեմ, որն անհատ ձեռներեցին իրավունք է տալու զբաղվել ընդերքի օգտագործմամբ:
ՀՅԴ պլատֆորմն այն տրամպլինն է, որը Րաֆֆի Հովհաննիսյանին կարող է տանել դեպի Ծառուկյանի պաշտպանություն: Տանել այն իմաստով, որ դա վարկաբեկիչ չհամարվի: ՀՅԴ պլատֆորմը հնարավորություն է տալիս հայտարարելու, որ միասնական թեկնածուն անցումային թեկնածու է, որը լուծելու է մեկ կարևոր խնդիր` ապահովելու է անցումը խորհրդարանական կառավարմանը:
«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին: Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու […]
«Ինչպես և սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով` հաջորդ շաբաթ»:
«Չեմ ուզում ասել՝ հա, կարող է Գագիկ Ծառուկյանը երկիր ղեկավարել, կամ՝ չէ, չի կարող»:
«Պարզվում է` Աժ-ում Ալեքսանյանը բազում հոպարներ ունի»:
Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երևույթ համարել:
Ընկերությունը նշում է, որ դեռևս վաղ է խոսել հետաքննության արդյունքների մասին։ Սակայն չի բացառում, որ Rolls-Royce-ի և նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է դատական գործ հարուցվել։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին չի մտնում ֆրանսիական ակումբի տրանսֆերային նպատակների մեջ։
«Այն ժամանակ, երբ այդ երգը կատարում էի տիկին Ֆլորայի հետ, պետք է որ առավել լարված լինեի, առավել պարտավորված, բայց ես շատ հանգիստ էի: Միայն այն միտքը, որ Ֆլորա Մարտիրոսյանն իմ կողքին կանգնած է` ինձ ուժ ու վստահություն էր տալիս: Ես խոստանում եմ, որ ամեն անգամ այդ երգը կատարելիս՝ այն նվիրելու եմ Ֆլորա Մարտիրոսյանի անմար հիշատակին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Լեյքերսի» աստղային պաշտպան Քոբի Բրայանտը, մի փոքրիկ տղա, մի քանի թուրք և պաղպաղակ՝ Turkish Airlines ավիաընկերության նոր գովազդային հոլովակում։
Մեզ Եվրոպա չեն կանչում, մեզ կանչում են` կանգնել Եվրոպայի շքամուտքի մոտ, որովհետև մենք պետք ենք կողոպուտի, դիրքերը հաստատելու համար, և վե՛րջ:
Ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 60-ամյա Հարություն Մինասյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 33 ՕT 445 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի փողոցի թիվ 11 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին:
Այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնների և միլիոնավոր հայերի մասին՝ արդեն զվարճալի երևույթ է և ժպիտ առաջացնող:
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
Երթևեկության կարգավորման ոլորտում ակնհայտ բախտներս չի բերել: Մոտ ապագայում չի էլ բերելու:
Հայաստանի 3 միլիոն բնակչությունից առնվազն 2,5 միլիոնին կարելի է նույն կերպ բնորոշել. լավատես և մարդկային հատկանիշներով օժտված:
Դժվար է ասել` ԲՀԿ-ի հետ «հարաբերություններ պարզելիս»` քաղաքական և ոչ քաղաքական հարթությունում, ինչպե՞ս է պարոն Շարմազանովը հիմնավորելու եվրոպացի գործընկերների տեսակետը, բայց դա նրա, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի խնդիրն է:
Զոհերի հարազատները ցանկանում էին հանդիպել պատմության ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանին: Ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը փոխանցել է, որ դեկանը նրանց իր սենյակում սպասում է, բայց առանց լրագրողների:
«Ուզում եմ շեշտել, որ մեր հարաբերությունները շատ հաջող ու դինամիկ զարգանում են Եվրոպական միության հետ»։
«Ես գուշակ չեմ և չեմ կարող ասել, թե ում մտքին ինչ կա: Մեկն ասում է` «այդ մասին` հաջորդ դասին», մյուսն ասում է` «կգնամ, կգամ` նոր կասեմ», ճղճիմ խաղեր են: Այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքն ամենաշահեկանն է, որովհետև ընդհանրապես ոչինչ չի ասում: Ավելի լավ է լռել, քան հիմարություններ դուրս տալ: Ո՞րն է իմ առաջարկը, ավելի ճիշտ` ցանկությունը: Իմ ցանկությունը հետևյալն է. թող ոչ ոք չառաջադրվի, թող իրենց «ֆավորիտը» ոնց ուզում է` ընտրվի»: