Ծառուկյանը 2,5 միլիոնից մեկն է
«Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ եվրոպացի խորհրդարանականը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բնորոշել է որպես լավատես և մարդկային հատկանիշներով օժտված գործիչ»՝ հարցին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ պատասխանեց, որ Հայաստանի 3 միլիոն բնակչությունից առնվազն 2,5 միլիոնին կարելի է նույն կերպ բնորոշել. լավատես և մարդկային հատկանիշներով օժտված: