Բաժիններ՝

Կոմանդոս. «Ինձ համար միևնույն է՝ Ծառուկյանը կդառնա ֆուտբոլիստ, շախմատիստ, թե՝ նախագահ». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար, ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանից` Կոմանդոսից «Ժամանակը» երեկ հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի՝ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում ընտրվելու դեպքում կկարողանա՞ երկիր ղեկավարել, համապատասխանու՞մ է արդյոք նա նախագահի կերպարին, թե՝ ոչ։ Վերջինս պատասխանեց.

«Չեմ ուզում խառնվել՝ ով է առաջադրվում, ով չի առաջադրվում: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Օրինակ՝ ինչպես ֆոտբոլիստը չի կարող շախմատից խոսել, այնպես էլ ես քաղաքականությունից չեմ կարող: Ես իրենց մասին ոչ խոսել եմ ուզում, ոչ էլ՝ լսել, թող իրենք իրենց համար ինչ ուզում են՝ անեն: Չեմ ուզում ասել՝ հա, կարող է Գագիկ Ծառուկյանը երկիր ղեկավարել, կամ՝ չէ, չի կարող: Գագիկ Ծառուկյանը կդառնա ֆուտբոլիստ թե շախմատիստ, թե երկրի նախագահ՝ չեմ կարող ասել, ինձ համար միևնույնն է»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս