«Հայաստանը բաց քաղաքականություն է վարում». Էդվարդ Նալբանդյան
«Հայաստանը երբեք չի հայտարարել ու չի հայտարարի, որ առաջնահերթությունը տալիս է եվրատլանտյան կողմնորոշմանը, որ նախընտրում է եվրատլանտյան համագործակցությունը այլ ուղղությունների համեմատությամբ»,- ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան հարցադրման, թե կարծիք կա, որ Հայաստանը առաջնահերթությունը տալիս է եվրատլանտյան կողմնորոշմանը, և ստացվում է, որ մյուս բոլոր հարաբերությունները, այդ թվում և Ռուսաստանի հետ, երկրորդ պլանում են։
«Երբ ասում ենք, որ Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ, ավելորդ խոսքեր պետք չեն` սրանով ամեն ինչ ասված է»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միեւնույն ժամանակ, նա հավելել է. «Ուզում եմ շեշտել, որ մեր հարաբերությունները շատ հաջող ու դինամիկ զարգանում են Եվրոպական միության հետ»։
«Հայաստանը բաց եւ կանխատեսելի քաղաքականություն է վարում», – «Ինտերֆաքս»-ին ասել է Էդվարդ Նալբանդյանը։