Բացահայտ-թաքուն. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված ներդրումային ծրագրերից մեկով նախատեսվում է Մեծ կենտրոնում կառուցել «Հայաս» կոչվող թաղամաս: Այդ ծրագիրն իրագործելու համար քաղաքապետարանը հրավիրում է ներդրողների:
Երեկ մեր թղթակիցը փորձել է քաղաքապետարանից մի շարք մանրամասներ իմանալ կառուցվելիք թաղամասի վերաբերյալ, սակայն բոլորը, խոսքները մեկ արած, խուսափել են այս խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրել»: