168.am-ի հարցին, թե Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ» զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում» էլ ավելի չի սրի՞ ՀՀԿ-ի հարաբերությունները ԲՀԿ-ի նկատմամբ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Սրում է, թող սրի: Ամեն մի մրցակցություն պայմանավորում է հենց իր սրությամբ, այսինքն` եթե դա սրելու երևույթ է կամ էդպես է ընկալվում, թող էդպես լինի: Բոլոր դեպքերում, եթե բոլոր նմանատիպ սրացումների արդյունքում ավելի ճիշտ լուծումներ են գտնվում, ի՞նչ վատ բան կա որ»:
Վերջին շրջանում ՀՀ Կառավարության նիստերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու նրա առաջարկները դարձել են այդ նիստերի օրակարգի պարտադիր և պաշտոնական մաս։ Բագրատյանի առաջարկները մեկը մյուսի ետևից մերժվում են, սակայն նախկին վարչապետը չի ընկճվում է ներկայացնում է նորանոր առաջարկներ։
Գործատուները մինչև 2013թ. փետրվարի 20-ը ժամանակ ունեն նույնականացման քարտեր ձեռքբերելու համար, այսօր ասել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) Հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:
Իշխանության մեջ ովքեր կան, բոլորը հեդեոնիստներ են, իրենց ամեն րոպեն պետք է «կայֆ» լինի, իրենք «կայֆի» համար են ապրում, ոչ թե երկրի, հանրության կամ գաղափարի համար:
Ախուրյանի ոստիկանության բաժնից հանցագործության վայր բերեցին կատարողներից մեկին, որը մատնացույց արեց Ախուրյանի այն բանկոմատը, որտեղից բանկոմատը վնասելու միջոցով հափշտակել էին 1 մլն 885 հազար դրամ:
Զարմանալիորեն ռուսները սխալ են գործում հայերի հետ, քանի որ չեն հարգում Հայաստանին` որպես վստահելի գործընկեր: Եվ ամենաառանձնահատուկ սխալն այն է, որ Պուտինը կգա ընտրությունների հետո, և իր առաջին հայտարարությամբ կպատժի Հայաստանին` բարձրացնելով գազի գները:
Այս տարվա բյուջեն քննադատեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները, անգամ կառավարության մշտական «քնարերգու» Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ վիրավորված է ԱԺ-ի նկատմամբ կառավարության վերաբերմունքից: Քննադատեցին, վիրավորվեցին ուգ կողմ քվեարկեցին 71 ձայնով: Այսինքն` իրականում բոլոր այդ քննադատություններն ընդամենը ժողովրդավարության իմիտացիայի նպատակ ունեին, քվեարկությունն անցավ այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում:
Պուտինը կարող է Հայաստան այցելել դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին:
Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին մերժեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հարցապնդման առնչությամբ ներկայացված «ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» որոշման նախագիծը:
Forbes-ի կողմից ամեն տարի հրապարակվող՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նրան հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստանի անդամները հիմնականում ոչ կաշառք են տվել, ոչ էլ վերցրել են: Այդքան են կարողացել անել, այդքանն են արել: Եթե ունեային ավելի շատ լծակներ, ավելին կանեին » ,-168.am-ին ասաց ԲՀԿ անդամ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու համար ի՞նչ է արել այս տարիների ընթացքում:
ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի միասեռականներն այսուհետ կարող են հանգիստ ամուսնանալ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ԱՄՆ Վաշինգթոն նահանգի նահանգապետը հաստատել է միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը:
Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ու «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին 2010 թ.-ի ապրիլի 27-ի օրենքը չեղյալ ճանաչելու մասին օրենսդրական փաթեթը:
«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ խաղից հետո (0:0) հույս է հյատնել, որ Մեսսիի վնասվածքը լուրջ չէ:
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է լքել կինոարվեստը: Այս մասին նա հայտնել է բրիտանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ կստեղծվի բանակցային խումբ՝ :Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով։
ՀՀ Կառավարությունը կդիմի ՀՀ ԱԺ նախագահին՝ Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկով։ Գործադիրը նման որոշում է ընդունել իր այսօրվա նիստում։
Ղազախստանի Շիկմենտ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել աշխատողների և գործատուների միջև։ Այս մասին գրում է «Новости-Казахстан»-ը՝ հղում անելով ներքին գործերի շրջանային վարչությանը։
Ընթացիկ շաբաթավերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները, կարելի է ասել, որ, ըստ ամենայնի, քվեարկության օր կհայտարարվի 2013թ.-ի փետրվարի 18-ը:
Ս.թ. դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը:
Ճապոնիայում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության բացման խաղը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հոլանդացի մրցավար Ռիչարդ Նոյվենհույզենին։
«Երեկ ԱԺ-ում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հնչեցրեց որոշ օլիգարխների և մենաշնորհատերերի անուններ` մոռանալով, սակայն, այդ ցանկում ներառել ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներին»:
«Արդեն Հայտնի է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ շտաբի պետն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն է լինելու»:
Չեմպիոնների լիգայի E խմբի վերջին տուրում «Չելսին», 6։1 հաշվով պարտության մատնելով «Նորշելանդին», իր պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը տարավ եվրոպական այդ մրցաշարում։
«Հայտնի է, որ ՀՀԿ-ի երևանյան հույսը, ի թիվս այլոց, Գագիկ Բեգլարյանն է»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մաշտոցի պողոտայի և Մարգարյան ծննդատան հարևանությամբ գտնվող Երկրորդ բուժմիավորման բժիշկները նորից «Ժամանակին» ահազանգում են, որ հիվանդանոցի ղեկավարությունն իրենց աշխատավարձերի մի մասը ետ է վերցնում: Նրանք ասում են, որ նախկինում իրենք պարզապես ստորագրում էին իրենց աշխատավարձերի ցուցակներում, բայց աշխատավարձը չէին ստանում: Այժմ հիվանդանոցում քարտային համակարգ է ներդրված, և աշխատողների աշխատավարձերը փոխանցում են […]
«Ամանորի «չարազը» շարունակում է թանկանալ»:
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է Դոնեցկի թիմի խաղն այդ հանդիպման ժամանակ և մրցաշարում։
Ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն չէր հաջողվել հանդիպել Պուտինին: