«Ծառուկյանը բետոնախառնիչի սեփականատիրոջ մենթալիտետով օլիգարխ է»

«Ժառանգություն » խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմության միասնական թեկնածու, պատասխանեց. «Բետոնախառնիչի» սեփականատիրոջ մենթալիտետով օլիգարխները չեն կարող ներկայանալ որպես ընդդիմության միասնական թեկնածու»:

Նա նաև բացառեց այն տարբերակը, որ հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հօգուտ մեկ ուրիշի հանի իր թեկնածությունը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ինքը Գագիկ Ծառուկյանին չի տարանջատում Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից, քանի որ նա կերպարում է օլիգարխ հասկացությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս