Հարցին` սպասվո՞ւմ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի դուբլինյան նիստի շրջանակներում, Մամեդյարովը արձագանքել է. «Եթե պետք լինի։ Համանախագահները առայժմ զբաղվում են մաքոքային դիվանագիտությամբ»։
Դոնեցկի «Շախտյորն» ամենաանցանկալի մրցակիցն է «Բարսելոնայի» համար։ Ինչպես հաղորդում է Sport.es-ը կատալոնյան ակումբի երկրպագուները հենց այսպիսի կարծիքի են։
Այսօր դատարանը բավարարել է պատասխանողի ներկայացուցիչներ Վահե Մովսիսյանի ու Կարեն Պետրոսյանի միջնորդությունը Հ. Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները չեղյալ համարելու մասին՝ թեև վերջինս նոյեմբերի 23-ին ինքնակամ հրաժարվել էր հայցվորի ներկայացուցչի իր լիազորություններից:
Թող առաջադրվի, ժամանակը ցույց կտա, եթե, իհարկե, կառաջադրվի: Ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել, երբ կարվի, էդ հարցը կտաք, ես կպատասխանեմ: … մենք չենք գնում իշխանափոխության, հեղափոխության: Մենք մտածում ենք ժողովրդի մասին, որ ժողովուրդն իրա մի կտոր հացը վաստակի, արժանապատիվ ապրի:
Ստամբուլի օրինապահ մարմինները մեղադրում են «Ատլետիկոյի» կիսապաշտպան Էմրե Բելեզողլուին «ռասիստական վիրավորական արտահայտություններ» օգտագործելու մեջ և խնդրում ֆուտբոլիստին 6 ամսով բանտ նստեցնել։
Զավեշտալին այն է, աշխարհի մեծ մասը գիտակցում է, որ Հայաստանն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի: Իրականում` նրանք ավելի շուտ են դա հասկացել, քան հայերը` Հայաստանում:
Իմ բոլոր ինտերվյուների ժամանակ ես նույնն եմ ասել ու նորից ասելու եմ…Նա պատմել էր աշխատակիցներին, և նրանք էլ` ինձ, որ ինչ-որ առանց հերթ մեքենա է ուզեցել իրանից առաջ ընկնի: Կներեք փողոցային արտահայտությունների համար՝ իրենք ասել են՝ «ախպեր ջան, հեռու տար, սրանք էլ, թե` մենք ձեզ ի՞նչ ախպեր …», ու խոսքը խոսքից վեճը վերածվել է ծեծի, էդքան բան…»:
Համացանցում տարածվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին պատմող տեսանյութը:
Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես ՀՀԿ խոսնակը ԲՀԿ-ին կորակի՝ որպես գաղափարական, հզոր քաղաքական ուժ, Գագիկ Ծառուկյանին էլ` որպես միջազգային քաղաքականության գիտակ ու ընթացիկ քաղաքական զարգացումներին տիրապետող իմաստուն գործիչ, երբ ԲՀԿ-ն հանկարծ որոշի սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«1996թ. Ազգային ժողովի դիմաց կանգնել էի Վազգեն Մանուկյանի դրոշների տակ, սակայն այն ժամանակ ասում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ նախագահ չէ, բայց նա կլինի փայլուն ընդդիմադիր: Քաղաքական գործիքակազմի մեջ ներառվում է նաև տաղանդն ու միտքը: Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Ծառուկյանը բավականին բութ գործիքներ են, սակայն, այնուամենայնիվ, պետք է կիրառվեն»:
Դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Skype-ի վճարովի տարբերակի օգտատերերը կարող են անսահմանափակ ծավալով տեսագրություններ ուղարկել, ընդ որում՝ ուղարկված նյութերը կարող են անժամկետ պահպանվել բազայում :
«Արժե՞ր միջազգային ասպարեզում որևէ մեկին համոզել, որ իրենք ընդդիմություն են, երբ դա որևէ ձևով չի կարող արգումենտ լինել հասարակությանը համոզելու համար»:
«Բոլոր հայտարարություններին համարժեք հայտարարություններ ենք արել, և խորհուրդ ենք տալիս՝ այսուհետ պարոն Ծառուկյանի անունը տալուց՝ շատ զգուշավոր արտահայտվել, մանավանդ՝ այս շրջանում»:
Սանսևիերան ներշնչում է սեր դեպի ուսումը, նպաստում գիտելիքի և հիշողության ամրապնդմանը, երեխան դառնում է հետևողական, կազմակերպված, համբերատար։
ԱԺ պատգամավոր, Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ, եթե կառավարությունը չիրականացնի այն փոփոխությունները, որոնք իրենք են առաջարկում, ապա ինքը դեմ կքվեարկի այս օրինագծին:
Թեև նախապես պլանավորված էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած պատվիրակության այցը Բրյուսել պետք է տեղի ունենա դեկտեմբերի 4-6-ը, սակայն այսօր Ծառուկյանը Հայաստան չի վերադառնա:
«Ռուբիլնիկն» անջատելն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա ռեժիմի աշխատաոճն է, որովհետև եթերազրկվեց, օրինակ՝ A1+-ը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ (0:0) խաղում վնասվածք էր ստացել, հայտարարել է, որ իրեն արդեն լավ է զգում, սակայն չգիտի, թե երբ կվերադառնա խաղադաշտ։
Այս հեռանկարը կանխելու միակ տարբերակն այն է, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը` թե իշխանությունը, թե ընդդիմությունը, հրաժարվեն ընտրություններում արտաքին ուժերի թեկնածու և մրցակիցների նկատմամբ արտաքին ուժերի դագանակ դառնալու արատավոր պատրաստակամությունից: Բայց դրա հավանականությունն այնքան է, որքան այն, որ Վլադիմիր Պուտինը կհրաժարվի Եվրասիական միության և դրանում Հայաստանը տեսնելու մտասևեռումից:
«Կապ չունի՝ ինչպիսին կլինի վերջնական հարվածը։ Լինի այն ուղեղը խժռող զոմբիների տեսքով, դժոխային հրեշներով թե կորեական փոփ-երաժշտության վերջնական հաղթանակով, վստահ եղեք, որ ես միշտ ձեր կողքին եմ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն»
Հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է այսօր ժամը 13:00-ին:
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի որոշումներով գրանցվել են ««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ «Աբովյան», «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ «Էրեբունի», «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի «Էջմիածին» և «Մասիս», «Սեֆ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ «Վանաձոր» մասնաճյուղերը:
168.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր նիստ նախատեսված չի եղել, և արտահերթ նիստ հրավիրելու պատճառն, ամենայն հավանականությամբ պայմանավորված է երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի վերաբերյալ տարածված տեղեկատվությանը:
Իսկ ինչո՞ւ են սրբի պսակ հագցրել այս գործի հեղինակ Գ. Ջհանգիրյանին, ինչո՞ւ չի հիշատակվում առհասարակ նախկին զինդատախազը, ում անմիջական հովանավորությամբ կազմվեց այս սկանդալային քրգործը:
«Համալիրի սեփականատերը մեզ պարտք է ավելի քան 20 մլն դրամ»,- ասում է Զառա Մխեյանը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հինգերորդ գումարման նստաշրջանի փակման մասին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 6-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.25 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աննշան չափով՝ 0.05%-ով ավելացել է։
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի հասարակական լսումներին մասնակցած բնակիչների 95 տոկոսը դեմ է արտահայտվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը:
«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին Radio Marca-ի հետ զրույցում պատմել է, թե որն է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր նպատակը: