«Հաճախակի կուռքեր փոխողին խորհուրդ կտամ կուռքերի պաշտամունքով չզբաղվել»
ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիախանյանի հայտարարությունը, որտեղ նա զգուշացնում էր Էդուարդ Շարմազանովին, թե իր յուրաքանչյուր հայտարարություն ուղղված է նաև միլիոնավոր մարդկանց, Շարմազանովն ասաց. «Նախ այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնների և միլիոնավոր հայերի մասին՝ արդեն զվարճալի երևույթ է և ժպիտ առաջացնող:
Երկրորդ՝ կարծում եմ` ինքը ոչ ճիշտ թեկնածու է ընտրել շանտաժով և սադրանքով խոսելու, եթե գոնե մի քիչ ուսումնասիրեր իմ կենսագրությունը՝ կգիտակցեր, որ անօգուտ զբաղմունքով է զբաղված: Երրորդ` վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են: Չորրորդ՝ բարեկամական խորհուրդ կտամ հաճախակի կուռքեր փոխողին՝ կուռքերի պաշտամունքով չզբաղվել»: