ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ռեկորդ կսահմանի՝ ստանալով չորրորդ Ոսկե գնդակը:
168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանին աշխատանքից հեռացնելու պատճառը Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններն են, որոնք, մեր տեղեկություններով՝ միտումնավոր կոծկվել են: Պատճառներից մեկն էլ ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործին է առնչվում: Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերվել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի բացահայտման շրջանակներում: «Դե, էդպես հաշվարկները չեմ կարող ասել, որովհետև շատ են»,- ասաց Գ. Սահակյանը:
Գիտնականը պետք է զբաղվի զուտ իր գիտական գործունեությամբ և լինի ֆունդամենտալ գիտության մի մասը:
Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ավելի ուժեղ է, քան «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, սակայն մոտ ապագայում նրանց երկուսին կգերազանցի Նեյմարը:
Վերջին տասնամյակում Apple ընկերության ամբողջ արտադրությունը կենտրոնացած էր Չինաստանում, չնայած այն հանգամանքին, որ ապրանքների դիզայնը մշակվում էր ԱՄՆ-ում
Վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Ֆոլցվագենի» ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ 18-ամյա Հրանտ Բադեյանն ու Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
«Ստեղծված համակարգի փորձարկումների արդյունքում լուրջ ցուցանիշներ են գրանցվել»,- ասաց Վ. Գևորգյանը՝ նշելով, որ սենսորների զգայությունը տարբեր է՝ կախված հողային մակերևույթից:
Դեկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 19,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները բացի ներքաղաքական ռիսկերի դեմ պայքարելուց, պայքարում են նաև աշխարհաքաղաքական ռիսկերի դեմ։ Ավելի ճիշտ՝ ծրագրեր են իրականացնում աշխարհաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը չեզոքացնելու համար։ Եվ հենց դա է ՀՀ իշխանությունների գերխնդիրը։
Պաշտոնական այցի վերջին հանդիպումը կայացել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ՀՀ նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Եթե ինչ-որ տեղ էլ փաստաթուղթ է ուղարկվում մեր կողմից, ապա դա երբևիցե չի խանգարում այն քրեական ողջ գործընթացին, որն իրականացնում են մեր դատախազությունը և դատավորները:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ կազմակերպությունը պատրաստ է դիտարկել ԱՊՀ-ի առաջնության նախագիծը:
«Հույս ունեմ, որ այս պայքարի արդյունքում ուժային երկու բևեռները զոհ չեն տա մնացած բոլոր երկրներին»:
168.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառով է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանին:
«Մենք և մեզ նման երկրները կհայտնվեն ոչ նախանձելի վիճակում, որովհետև ստիպված կլինեն կ՛ամ խուսանավել կամ կրել կողմերից որևէ մեկի անբերահաճ վերաբերմունքից բխող բոլոր հետևանքները»:
Անգամ իր բրյուսելյան հաղորդագրության մեջ բավական կոշտ, ընդդիմադիր բնույթ կրող արտահայտություններ անելուց հետո ինչո՞ւ Գ.Ծառուկյանը չի հայտարարում ընդդիմադիր լինելու մասին: 168.am-ի հարցին ի պատասխան` քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց. «Եթե նա ընդդիմություն լիներ, վաղուց կհայտարարեր այդ մասին: Ի տարբերություն մեզ` ինքը շատ լավ գիտի` ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի կարելի անել: Իրենք ուրիշ խնդիրներ են լուծում հենց առաջին հերթին իրար մեջ: Մենք ի՞նչ իմանանք` իրենք ի՞նչ խնդիրներ են լուծում, այս ամենն ի՞նչ նպատակ ունի: Հասարակությունը չի կարող իմանալ, որովհետև դուրս է գտնվում դրանից»:
Հովհաննես Աահակյանի խոսքով, Հայաստանի խնդիրը պետք է լինի նմանատիիպ կառույցին անդամակցելու հանգամանքն իր սեփական շահերի համար օգտագործելը, ինչին և ուղված է ՀՀ արտաքին քաղաքականությունը:
Հարցին, թե՝ ԲՀԿ-ն վերջնականապես կայրի՞ կամուրջները ՀՀԿ-ի հետ, և արդյոք իրենք բացառո՞ւմ են ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Կամուրջներ այրելու վերաբերյալ հարցը կարծես թե պետք է ուղղվի Էդուարդ Շարմազանովին: Իսկ ԲՀԿ-ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է կոալցիա չկազմելով»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Օլե-Գունար Սոլսկյաերը կարծիք է հայտնել առաջիկա մանչեսթերյան դերբիի մասին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ»:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է առաջադրել Բաքու քաղաքի թեկնածությունը Եվրո 2020-ի խաղերն ընդունելու համար:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Եզդի ուսանողուհիները համախմբվել են «Progress» ուսանողուհիների շարժման շուրջ: Նրանք պնդում են, որ իրենք էլ կարող են իրենց ազգի համար պիտանի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ լինել:
Հայաստանում, տոների նախօրեին լինում են տարբեր գնաճներ, որոնք պայմանավորված են և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով:
Եթե պետությունը ստուգումներ անցկացնի հաց արտադրող մասնավոր ընկերություններում, դրանց հիմնական մասը կփակվի:
«Գտա՞ք այն պատճառը, որը պատճառ դարձավ այս տխուր պատմությանը»՝ հարցին էլ՝ տուժողը պատասխանեց. «Մինչև հիմա ես իմ մեջ ման եմ գալիս էդ պատճառը»: