Շարմազանովը մեծարում է Ծառուկյանին (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստի սկզբում ՀՀԿ-ական էլիտան նշել է երիտասարդ հանրապետական Կարեն Ավագյանի ծննդյան տոնը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ փոխանցեց, որ իրենք քննարկել են դեկտեմբերի 15-ին նշանակված ՀՀԿ համագումարի հետ կապված հարցեր:

168.am-ի հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման  հարցը և ինչպիսի՞ թեկնածու կլինի նա, Շարմազանովը ծիծաղելով պատասխանեց. «Կարծում եմ, հայ ժողովրդի ապագայի համար նա կարող է լինել լավագույն թեկնածուն»:

Մեր մյուս հարցին, թե քննարկվե՞լ է նախագահական ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ հարցը, Շարմազանովը պատասխանեց, որ դա ՀՀԿ գործադիր մարմնի իրավասության մեջ չի մտնում:

Կարդացեք նաև

Տեսանյութը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31