
Ժոզե Մոուրինյոն՝ Սպարտակո՞ւմ

Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան»։
Թերթը գրում է, որ Մոուրինյոյի գործակալն արդեն բանակցություններ է վարում մի շարք ակումբների և ազգային հավաքականների հետ։ Անգամ նշվում է, որ այդ ակումբների թվում է նաև «Սպարտակը», որը լրջորեն հետաքրքրված է պորտուգալացի մասնագետի ծառայություններով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում անընդհատ խոսվում է Մոուրինյոյի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին, սակայն A Bola-ն հավաստիացրել է, թե Մոուրինյոն կմնա «արքայական ակումբում» առնվազն մինչև 2016 թվականը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը