
Ընդերքի «մեծ մասնագետ» Վարդան Այվազյանի վրդովմունքը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկումը երեկ բավական բուռն է անցել, և, որքան էլ զարմանալի է, ամենաակտիվը եղել է ընդերքի «մեծ մասնագետ» Վարդան Այվազյանը, ով վերջերս հենց հանքերի հետ կապված սկանդալների մեջ էր:
Նա վրդովված խոսել է այն դրույթի դեմ, որն անհատ ձեռներեցին իրավունք է տալու զբաղվել ընդերքի օգտագործմամբ: «Ի՞նչ եք ուզում արած լինեք այս լրացումներով: Ո՞րն է նպատակը: Շատ անհասկանալի է այս օրենքը»,- ասել է նա՝ հայտարարելով. «Եթե առաջինից երկրորդ ընթերցում իմ ներկայացրած մտահոգությունները շտկված չլինեն, ապա ես ինքս, որպես հանձնաժողովի նախագահ, որպես Վարդան Այվազյան, դեմ կլինեմ օրենքին»»: