
Վթարի հետևանքով տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 60-ամյա Հարություն Մինասյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 33 ՕT 445 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի փողոցի թիվ 11 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Մինասյանը աշխատում է «Եվրազիա էլևատոր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: