
Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 420-ի

Ֆիլիպինյան Մինդանաո կղզում թայֆունի զոհերի թիվը հասել է 420-ի, ևս 400 մարդ համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
«Բոֆա» թայֆունը ֆիլիպինյան ափ է հասել դեկտեմբերի 4-ի առավոտյան։ Իշխանությունները տարհանել էին ավելի քան 56 հազար հոգու։
Ջրհեղեղից ամենից շատ տուժել են կղզու արևելյան մասում գտնվող Նյու Բաթաան քաղաքի բնակիչները։ Ջրի հոսքն այստեղ սրբել է անգամ այն շինությունները, որոնք անվտանգ էին համարվում բնական աղետների ժամանակ՝ վարչական շրջանի աշխատակազմի շենքը, պոլիկլինիկան և այլն։
Կոմպաստելա Հովտում թայֆունը խլել է 215 մարդու կյանք։ 150 հոգի էլ զոհվել են հարևան նահանգում՝ Արևելյան Դավաոյում։ Անօթևան է մնացել 300 հազար մարդ։