Սամվել Ալեքսանյան. «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից». մամուլ
«Ես ի՞նչ կապ ունեմ մենաշնորհների հետ, ինձ դրանից հարց մի տվեք»,- երեկ մեր լրագրողի հարցին հարցով է պատասխանել Սամվել Ալեքսանյանը: Հետո խեղճացած ասել է. «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ ապրեմ… հա, հիվանդ եմ, չես հավատո՞ւմ, ներվերս են հիվանդ»:
«Ի դեպ, պարզվում է` Աժ-ում Ալեքսանյանը բազում հոպարներ ունի. տեսնելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանին` նա աշխուժացել է. «Հոպար, տալիքներդ ե՞րբ ես փակում», սակայն չի մանրամասնել, թե ինչ տալիքի մասին է խոսքը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: