Բաժիններ՝

Ծառուկյանը հետաձգում է իշխանությունների «դրբի» տակ ընկնելու պրոցեսը. մամուլ

«Ինչպես և սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով` հաջորդ շաբաթ: Պատճառը իշխանությունների «դրբի» տակ ընկնելու պրոցեսը մի քիչ էլ ուշացնելն է: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունն առաջիկա օրերին արդեն սկսելու է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը՝ տարբեր ուղղություններով և ողջ արսենալի կիրառմամբ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Ոմանք չեն բացառում, որ այդ ալիքը կներառի նաև Հովիկ Աբրահամյանին, և նա հերթական անգամ հրաժարական «կներկայացնի» ԱԺ նախագահի պոստից: Նա անչափ անհանգիստ է, և դա է պատճառը, որ ամեն րոպե` հրապարակավ, մամուլով, ինչպես նաև նեղ միջավայրերում հավատարմության խոստումներ է տալիս Սերժ Սարգսյանին, ասում է, որ ծառայելու է միմիայն նրան և լավ է ծառայելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս