Հայաստանի նախագահը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ընդդիմության դեմքը բացահայտելուց հետո, իշխանությունն, ըստ ամենայնի, մտածեց, որ այլևս ավելորդ ձևականությունների կարիք չկա, և որոշեց ընդդիմադիրներին զրկել միակ ֆորմալ ձևաչափում` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում ունեցած մեծամասնությունից: Այսօր հապճեպ խորհրդարան ներկայացվեց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հեղինակել են բազմափորձ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու տակավին երիտասարդ հանրապետական պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանը: Իրավիճակի հակասականությունն այն է, սակայն, որ Էթիկայի հանձնաժողովում ընդդիմությանը ձայնի իրավունքից զրկելու քայլն իշխանությունն արեց ծայրահեղ հակաէթիկական ճանապարհով:
Ձյան առատ տեղումների պատճառով հնարավոր չէ ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնել, որի հետևանքով ճանապարհահատվածը փակ է։
ՀԱԿ-ում համոզմունք է ձևավորված, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր առաջադրման մասին:
ԲՀԿ-ականները որոշել են «դեմքը չկորցնելու» նկատառումներից ելնելով` շարունակել ընդդիմադիր կեցվածք ունենալ, սակայն դա չեն ուզում պայմանավորել ընդդիմության հետ հարաբերություններով, այլ սեփական և ինքնուրույն դիրքորոշմամբ:
«Սյուզին փորձում էր Ավետ Բարսեղյանին ներկայացնել Մոնթեի, Անդրանիկի հետ հավասար, իսկ հետո ինձ բացատրեց, որ մարդիկ բաժանվում են երկու մասի՝ անբարոյականներ և հավատացյալներ…»:
Այսօր ամբողջ օրը քաղաքում երթևեկությունը կաթվածահար վիճակում էր: Նույնիսկ տաքսի ծառայությունները, որոնց թիվը Երևանում անսահման է, հրաժարվում էին սպասարկել քաղաքացիներին՝ պատճառաբանությամբ, որ ամբողջ քաղաքը մերկասառույցի մեջ է:
Մովսիսյանի մարզաշապիկին պատկերված է եղել Ֆյոդոր Չերենկովը: Լուսանկարները հրապարակվել է «Սպարտակի» պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Սոցիալական ցանցերում վերջին 2 օրերի ընթացքում տարածվել է դերասան Ժան Ռենոյի մահվան մասին կեղծ լուրը։
«Բնականաբար լավ հասկանում եմ այդ բնակիչներին և կարող եմ ասել, որ ինչպես և նրանք, այնպես էլ ես դարձել ենք որոշ ավազակների խարդախության զոհը: Բայց ես պնդում եմ, որ իմ գործողությունները բացարձակապես օրինական են, ես գործել եմ ՀՀ օրենքին համապատասխան»:
Բնական տոնածառերի գներն այլ էին, սկսած՝ 40.000 դրամից: Վաճառվում են նաև բնական եղևնիների ճյուղեր, սկսած՝ 3000 դրամից:
Բաբլոյանը տուժողին հարցրել է. «Ես կոնկրետ հարվածե՞լ եմ Ձեզ, թե՞ ոչ», իսկ Արկադի Աղաջանյանը պատասխանել է, որ չի հետևել նրա գործողություններին:
Գործող նախագահը դրական գնահատական է տալիս իր նախորդի վարած տնտեսական քաղաքականությանը` համարելով, որ այն հետագա զարգացման համար լավ հիմք էր։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում ներկայիս իշխանական թիմը, խոսելով ճգնաժամի դասերից և տնտեսության թույլ կառուցվածքի մասին` անուղղակիորեն մեղադրում էին նախկին իշխանություններին` սխալ տնտեսական քաղաքականություն տանելու և տնտեսությունը «հիվանդացնելու» համար։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, ով վերջերս «Կրասնոդարից» տեղափոխվել էր «Սպարտակ», հայտարարել է, որ կփորձի համոզել հավաքականում իր թիմակից, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ևս տեղափոխվել մոսկովյան ակումբ։
Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ այսօր հրապարակվեց «Հարսնաքարի» գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի և տուժող Արկադի Աղաջնայանի ճանաչման արձանագրությունը:
Շվեյցարական UBS բանկը կարող է տուգանվել 1.5 միլիարդ շվեյցարական ֆրանկով (1.63 միլիարդ դոլար)՝ LIBOR տոկոսադրույքների հետ կապված մեքենայությունների համար։
Չորս առողջ երիտասարդներ աչք էին տնկել գիշերային ակումբների պարուհիներին, բայց հմայողը ոչ թե աղջիկների տեսքն էր, այլ պայուսակների պարունակությունը:
Պարտատատոմսերի համաշխարհային շուկայի թրեյդերները սկսել են ուշադրություն չդարձնել խոշորագույն վարկանիշային գործակալությունների (օրինակ՝ Moody’s-ի կամ Standard&Poor’s-ի) գնահատականներին։
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի եկել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղում (2։2) կորցրած միավորներից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն հայտարարությունը, թե «Ռեալը» գրեթե չի կարող պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։
Դեկտեմբերի 14-ին կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում:
Կիրակի օրը համացանցում հայտնված Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը մեծ աժիոտաժ է առաջացրել: «YouTube-ին կարելի է դիմել ու պահանջել տեղադրողի IP-ները միայն քրեական գործի շրջանակներում՝ այսինքն՝ եթե դատարանի համապատասխան որոշում լինի, հակառակ պարագայում, եթե պարզապես մարդը, օրինակ՝ տուժողը, դիմի, այդ տվյալները նրան պարզապես չեն տրամադրի, քանի որ դա կդիտվի՝ որպես անձնական տվյալների բացահայտում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Էրեբունի բժշկական կենտրոնում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կեսօրին մահացել է 21-ամյա Լիլիթ Մելքոնյանը:
Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին հանձնել է գեներալ-մայորի կոչում:
«Ինձ համար միայն մի բան պարզ դարձավ՝ երկուսն էլ սուտասան են, այդքան բան կարամ ասեմ: Վոբշըմ՝ ես այս հարցը չեմ ուզում մեկնաբանել»:
«Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ «Նոու Կամպ» մարզադաշտում հավաքված երկրպագուները վանկարկել են. «Մոո´ւ, մնա, մենք քեզ սիրում ենք»:
«Այն առաջիկա հինգ տարիների համար համզագային կենսագործունեության ծրագիր է, որն ակտիվ դիրքորոշում է պահանջում բոլորից»:
Բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում:
«Բունգա բունգա Բեռլուսկոնիի նոր, ցնցող ընկերուհին` 27-ամյա սևահերը, ով 3 անգամ երիտասարդ է նրանից»:
ՈՍԿԻ` գնման գին` 20506.63 (-2.3), բացթողնման գին` 22289.81 (-2.51), ԱՐԾԱԹ` գնման գին` 396.52 (-2.12), բացթողնման գին` 431.00 (-2.3), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19507.85 (+340.02), բացթողնման գին` 201204.19 (+369.70), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8356.76 (+106.03), բացթողնման գին` 9083.44 (+116.02):