Ժամը 17:30 սահմաներում, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 21-ամյա Ռաֆիկ Մովսիսյանը, վարելով «ԲՄՎ 520» մակնիշի 20 ՕՍ 784 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Մրցույթի օրը մենք բոլորս տեսանք, որ իսկապես տվյալ թեկնածուն ոչ մի ձևով չէր համապատասխանում «Խոսրովի արգելոցին», և շատ ճիշտ որոշում կայացրեց, որ ինքնակամ հրաժարվեց զբաղեցնել այդ պաշտոնը:
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին:
Դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) Ավան-Նոր Նորքի թիվ 1 ընտրատարածքում պաշտպանում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը:
«Կենսաթոշակային բարեփոխումները չեն կատարվում միայն մեկ կամ երկու տարվա համար, ապագա սերունդների համար են կատարվում»:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 10-ամյա Արմեն Խաչատրյանն էր՝ Ներքին Սասնաշեն գյուղից:
«Միլանի» ղեկավարությունը հանդիպել է թիմի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյին և նրա գործակալներին, որից հետո ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ժիլմար Վելոզը հայտարարել է, որ Պատոն չի հեռանա ակումբից:
Մենք ընդգծեցինք, որ հայ-թուրքմենական հարաբերություններն ունեն շատ ավելի մեծ ներուժ, որի իրացումը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների բարեկամության շահերին:
Այցելության կոնկրետ ամսաթիվը դեռևս անհայտ է
«168 Ժամը» երեկ նամակ է ստացել ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիյի կողմից:
Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը գոհ է իր թիմի ցուցադրած արդյունքներից, որն այս պահին վստահորեն գլխավորում է Բունդեսլիագայի մրցաշարային աղյուսակը:
«Զգում եմ, որ ժամանակն է, նույնիսկ տարօրինակ է՝ այսքան երկար ժամանակ միասին ենք: Մեզ ամուսնանալու քայլին դրդում են մեր երեխաները: Չեի մտածում, որ կգա մի օր, երբ հարսանիքն ինձ համար այդքան կարևոր կլինի»,- հարցազրույցներից մեկում ասել է Բրեդ Փիթը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը` «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 6-ին կանդրադառնա նաև Սայաթ-Նովային:
Չեմ ընդունում շատ խոսող պատգամավորներին: Եթե մարդիկ ուզում են կայանալ, դա իրենց խնդիրն է` ես կայանալու խնդիր չունեմ:
Իսրայելի առաջնությունում «Բեյթար» և «Մաքքաբի» ֆուտբոլային ակումբների միջև մրցավեճի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
«Էստեղ մենք քաղաքապետարանով, ավագանիով որոշում կկայացնենք և սիմվոլիկ մեկ դրամով մեկ հեկտարը հող կտանք աշխատատեղեր ստեղծելու համար»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ ԱՊՀ) ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին:
Քիչ առաջ 168.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է ԲՀԿ-ն հայտարարելու ՀՀ նախագահական ընտրություններում իրենց դիրքորոշման մասին` հաշվի առնելով ԲՀԿ-ի այն հայտարարությունը, թե մինչև նոյեմբերի վերջ կհայտարարեն այդ մասին: Ի պատասխան Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:
«Հեծանիվ +» հ/կ նախագահ Սամվել Հովհաննիսյանն էլ նշեց, որ մինչ այսօր չի լուծվել նաև Գառնու ձորում բոլոր այցելուներից դրամ շորթող պապիկի դեպքը: «Իրա ձեռնափայտով վախեցնում է, մեքենաների վարորդներին ասում է, որ պարբրիսը կջարդի, և այլն»,- ասաց նա:
ATP-ի պաշտոնական կայքը որոշել է 2012 թվականի գլխավոր սենսացիան: ATP-ում տարվա սենսացիա են ճանաչել Ուիմբլդոնում չեխ Լուկաշ Ռոսոլի հաղթանակը իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները:
Արտահերթ նիստը տապալելու համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ ձևաթղթի տակ առաջինը ստորագրել է Գագիկ Ջհանգիրյանը։
Վանաձոր քաղաքի բնակիչ, 19-ամյա Անահիտ Սարդարյանը անչափահաս աղջնակին 20 հազար դրամով 3 օրով վաճառել է կալանավայրից նոր վերադարձած իր ծանոթին: Վերջինս իր հերթին քաղաքի վագոն-տնակներից մեկում սեռական շահագործման է ենթարկել անչափահաս աղջկան:
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հերքել է այն տեղեկությունները, թե միլանյան ակումբը շանտաժի է ենթարկվում թիմի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին` կապված պայմանագրի երկարաձգման հետ:
Երեկ Վրաստանի ոստիկանության քրեական բաժանմունքի աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են հեղինակավոր «օրենքով գող» 42-ամյա Բադրի Դ.-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությանը:
Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տարիներ շարունակ կազմակերպել է լոռեցի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաք-հանգիստը Ծաղկաձորում: Այս տարի ևս Լոռու մարզի 300 երիտասարդներ կայցելեն Ծաղկաձոր: Այս անգամ՝ դեկտեմբերի 21-ից 23-ը ներառյալ:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողություններում արձանագրված բացթողումների ու թերությունների առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեք ոստիկաններ ենթարկվել են խիստ նկատողության:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ հաստատեց, որ Դաշնակցությունը չի միանալու այդ նախաձեռնությանը: