
Մորատին հերքում է. Սնեյդերին շանտաժի չենք ենթարկում

«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հերքել է այն տեղեկությունը, թե միլանյան ակումբը շանտաժի է ենթարկում թիմի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին` կապված պայմանագրի երկարաձգման հետ:
«Ինտերը» Սնեյդերին շանտաժի չի ենթարկում: Մենք բաց ենք երկխոսության համար և ազատ հարաբերություններ ունենք Ուեսլիի հետ: Ներկայում նա խաղադաշտ դուրս չի գալիս մարզչի որոշմամբ:
Ոչ ոք տարաձայնություններ չի ցանկանում: Ակումբն իրեն հանգիստ է պահում և չի ստիպում Սնեյդերին որևէ բան անել: Կրկնում եմ` Ուեսլիի` խաղադաշտ դուրս չգալու որոշումը բացառապես Ստրամաչոնին է կայացնում»,-հայտարարել է «Ինտերի» նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ FIFPro կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե Սնեյդերը խաղադաշտ դուրս չի գալիս «Ինտերի» ղեկավարության որոշմամբ, որպեսզի նրան ստիպեն ավելի ցածր աշխատավարձով պայմանագիր կնքել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը