
Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է «օրենքով գող» Բադրի Դ.-ն

Երեկ Վրաստանի ոստիկանության քրեական բաժանմունքի աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են հեղինակավոր «օրենքով գող» 42-ամյա Բադրի Դ.-ին: Այս մասին հայտնում է News Georgia գործակալությունը:
Վրաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Բադրին մեղադրվում է թմրանյութերի անօրինական ձեռքբերման և դրանք Թբիլիսիի օդանավակայանի ուղեբեռային պահեստներում թաքցնելու համար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քր-օրի 1-ն մասի 260-րդ հոդվածով (թմրանյութերի վաճառքի իրագործում), որը ենթադրում է 11 տարի ազատազրկում: Գործը վարում է Վրաստանի ՆԳՆ ոստիկանության քրեական բաժանմունքը:
shamshyan.com