Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանին և Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին դատախազ Գրիշա Միքայելյանին հայտարարվել է նկատողություն:
Նա , գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:
Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը գովեստի խոսքեր է ասել Պերուի հավաքականի գլխավոր մարզիչ, ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարգարյանի մասին։
«Ինչ-որ մեկի ամառանոցն են կառուցել, Փարավոն Միրզոյանի առանձնատունն է կառուցված, ինչ-որ մի երկու հատ մեծահարուստի տուն կա Գառնի գյուղում կառուցված, չեմ կարծում՝ գյուղապետ տեղյակ չէ, որ իր գյուղում մեծ տներ են սարքում այդ քարերից, ու ինքն ասում է՝ ես տեղյակ չեմ…»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, քննվում է Հադրութի զորամասերից մեկում ոչ կանոնագրքային հարաբերությունների խախտման և դրանց հետևանքով զինծառայողի մահվան դեպքի գործով դատաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն առայժմ մանրամասներ չի կարող ներկայացնել օրեր առաջ ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ արձակված կրակոցներից: «Գործը հետաքննության ոլորտում է»,- Aravot.am-ի հարցին պատասխանել է պարոն Թամազյանը:
Մինչ աշխարհի գիտնականները գլուխ են կոտրում` ինչպես երկարացնել մարդու կյանքի միջին տևողությունը, Հայաստանի իշխանություններն արդեն ոչ միայն գտել են այդ լուծումը, այլև` առաջարկում են այն կիրառելու կոնկրետ եղանակներ։ Այդ կարևոր գործի նրբությունները երեկ հասարակությանը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովում։
Իշխանության այդ «արդարասիրությունն» ուղղակիորեն կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ին Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը կարող է ձեռնտու լինել` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի հետ հարաբերություններում շատ որոշակի հեռանկարներ ակնարկելու իմաստով: Այլ կերպ ասած, Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իշխանությունը կարող է օգտագործել մարտի 1-2-ի իրադարձություններին Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի մասնակցությունը հիշեցնելու նպատակով:
Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։
Մայքրոսոֆթ կենտրոնի երիտասարդ մասնագետները երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել են մի ծրագիր, որը հնարավորություն է խախտումն արձանագրելուց անմիջապես հետո հաղորդագրություն ուղարկել վարորդին՝ տեղեկացնելով նաև, թե որքա՞ն է տուգանքը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, որ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով առաջիկա ժամերի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ, կարող է ուժեղացնել մոսկովյան թիմի հարձակման գիծը։
Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Հայտնի Forbes ամսագիրը Հոկեյի ազգային լիգայի (NHL) ամենահարուստ թիմ է ճանաչել «Տորոնտոյին»։
Վարորդի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը նրան վերցրել է հսկողության տակ:
Միայն ապօրինությունների սիրահար Ս.Սարգսյանի շահագրգռվածությամբ է, որ Առաջին նախագահը, բացի այգեգործությունից՝ հասցնում է առաջնորդել նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակին:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ չի տեղափոխվի։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել կրկին տրանսֆերի հանել թիմի բրազիլացի կիսապաշտպան Կակային։
«ԱԺ պատգամավորներն, ինչպես հայտնի է, օժտված են անձեռնմխելիությամբ, և որևէ մեկն իրավունք չունի նրանց ծեծել առանց ԱԺ որոշման»:
«Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգի տողերը` «այդ ամենը հնարել է Չերչիլը 18 թվականին»: Այդ երգը, եթե չեք մոռացել, հոգեբուժարանի մասին է»:
Օրերս պաշտոնանկ է արվել և կադրերի տրամադրության տակ ուղարկվել ոստիկանության Անիի տարածաշրջանի ղեկավար Մհեր Ավագյանը:
«ՀՀ քաղաքացիներին ծաղրելը վարչապետ Տիգրան Սարգսյաևի համար կարծես թե կենսակերպ է դարձել, սիրած զբաղմունք, հոբբի»:
ԲՀԿ-ի հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի «սիլի-բիլին» լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի, կամ որ նույնն է, ավազակաիշխանության հետ համագործակցության շրջանակներում:
ՊԵԿ-ը դեռ անցած տարվանից սկսել է գործընթաց, որի արդյունքում պետք է հստակեցներ ձեռնարկությունների ռեգիստրը, չգործող կազմակերպություններն էլ պետք է լուծարվեին:
Այն, որ Դավիթ Հարությունյանի և Գագիկ Ջհանգիրյանը միջև որոշակի պայմանավորվածություն կարող էր լինել, երևում էր նաև նրանց երկխոսության բովանդակությունից:
Թե 20 տարում քանի սեմինար ու կոնֆերանս է կազմակերպվել, քանի խորհրդատու և փորձագետ է ժամանել արտերկրից՝ իբր մեզ խորհուրդներ տալու, թե ինչպես հաղթահարենք անցումային երկրի խնդիրները, դժվար է ասել:
«Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվելու «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին: Վերջինս պատկանում է Երվանդ Զախարյանի դստերը:
«Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայրաքաղաքային տնտեսությունն ու Վարդան Ղուկասյանին «կարգի բերելուն» զուգընթաց, լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում նաև հարևան Վրաստանում»:
«Շիրակի մարզպետարանի դեմ դիմաց` բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան»:
«Ժողովրդավարական երկրի` ազատ խոսքի ջատագով և ԶԼՄ-ներին սիրող իշխանական կուսակցության ներկայացուցիչներն արդեն բացահայտ կերպով խուսափում են իրենց սիրելի ԶԼՄ-ների հետ շփումից:
«Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի որդին` Նարեկ Սարգսյանը, գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: