
ՀԱԿ-ը սկսել է ստորագրահավաքը, որին դեռևս միացել են ՀԱԿ երկու պատգամավորներ

Արտահերթ նիստը տապալելու համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ ձևաթղթի տակ առաջինը ստորագրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Երկրորդը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է, ով այսօր հանդիպել է լրագրողներին՝ տեղեկացնելու համար, որ այսօրվանից ստորագրահավաքը սկսված է։
Հիշեցնենք, որ երեկ 168.am-ի թղթակցի հարցին, թե ստորագրահավաքն ինչ փուլում է, Լևոն Զուրաբյանը պատասխանել էր. «Ի՞նչ ստորագրություն»: Այնուհետև ավելացրել էր, թե իրենք դեռևս նման գործընթաց չեն սկսել և դրա համար:
«Բայց ո՞վ ա նման ստորագրահավաք արել: Բայց ո՞վ ասեց, որ մենք հիմա ստորագրահավաք ենք նախաձեռնել,- ասել էր նա: Հարցին էլ, թե ե՞րբ եք պատրաստվում նախաձեռնել, նա պատասխանել էր. «Երբ որ նախաձեռնենք, չեմ կարող հիմա ասել»: Ապա հավելել էր. «Պետք է շատ հստակ հայցը ձևակերպել, դրա վրա մենք աշխատում ենք, մենք դեռ կոնսուլտացիաների մեջ ենք խորհրդարանական գործընկերների հետ»:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն։
ՀՅԴ-ն հայտարարել է, որ չի միանալու ստորագրահավաքին՝ նպատակահարմար գտնելով հարցը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում: ՀՅԴ-ն արդեն դիմել է հիշյալ հանձնաժողովին:
ՀՅԴ-ն այս հարցով դիմել է Էթիկայի հանձնաժողով։