Պուտինը կժամանի Հայաստան 2013 թվականին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն հավանականությամբ Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին: Այս մասին գրում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը` մեջբերելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի խոսքերը: «Ըստ Ռիժկովի` այցելության կոնկրետ ամսաթիվը դեռևս անհայտ է»,- գրում է «Ռեգնումը»:

Ըստ կայքի՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հրավիրել էր իր ռուսաստանյան գործընկերոջը` Պուտինին, այցելելու Հայաստան` նրա համար ցանկացած հարմար ժամանակ, իսկ ավելի շուտ հաղորդվում էր, որ Պուտինը Հայաստան կգա սեպտեմբերին` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցելու համար, սակայն այցն այդպես էլ չկայացավ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930