
ՀԺԿ-ն սատարում է Ստյոպա Սաֆարյանին

Դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) Ավան – Նոր Նորքի թիվ 1 ընտրատարածքում պաշտպանում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Պատասխանելով թիվ 1 ընտրատարածքի մրցապայքարի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման մասին կայքի հարցին՝ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն ասել է. «Մեր կուսակցությունը պաշտպանում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը: Գնահատելով նրա աշխատանքը նախկին գումարման Ազգային ժողովում, աշխատասիրությունը և ազնվությունը, վստահ ենք, որ նա կարող է արժանիորեն ծառայել ընտրողին նաև ներկա խորհրդարանում, ուստի կոչ ենք անում Ավանի և Նոր-Նորքի ընտրողներին իրենց ձայները տալ հօգուտ Ստյոպա Սաֆարյանի»: