
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես կամուսնանան

Շուտով տեղի կունենա Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարսանեկան արարողությունը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Նյու- Յորքում կայացած «Խաղատան կողոպուտ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ այս մասին ևս մեկ անգամ հայտարարել է Բրեդ Փիթը:
Չնայած զույգը միասին է ապրում արդեն 7 տարի, և համատեղ կյանքում հասցրել են երեխաներ ունենալ, այնուամենայիվ, դերասանուհին առաջիկայում կամուսնանա սպիտակ հարսանեկան զգեստով:
«Զգում եմ, որ ժամանակն է, նույնիսկ տարօրինակ է՝ այսքան երկար ժամանակ միասին ենք: Մեզ ամուսնանալու քայլին դրդում են մեր երեխաները: Չեի մտածում, որ կգա մի օր, երբ հարսանիքն ինձ համար այդքան կարևոր կլինի»,- հարցազրույցներից մեկում ասել է Բրեդ Փիթը: