
ԲՀԿ հաջորդ դասը՝ հաջորդ շաբաթ

Քիչ առաջ 168.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է ԲՀԿ-ն հայտարարելու ՀՀ նախագահական ընտրություններում իրենց դիրքորոշման մասին` հաշվի առնելով ԲՀԿ-ի այն հայտարարությունը, թե մինչև նոյեմբերի վերջ կհայտարարեն այդ մասին:
Ի պատասխան Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում: