
ATP-ում որոշել են տարվա գլխավոր սենսացիաները

ATP-ի պաշտոնական կայքը որոշել է 2012 թվականի գլխավոր սենսացիաները: ATP-ում տարվա սենսացիա են ճանաչել Ուիմբլդոնում չեխ Լուկաշ Ռոսոլի հաղթանակը իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:
Նշենք, որ Նադալը Ռոսոլին զիջել էր 6:7 (9:11), 6:4, 6:4, 2:6, 6:4 հաշվով և դուրս մնացել Ուիմբլդոնի խաղարկությունից:
Երկրորդ տեղում է Եժի Յանովիչ-Էնդի Մարեյ խաղը, որը կայացել էր Փարիզում ընթացող «Մաստերսե-1000» մրցաշարում և ավարտվել լեհ թենիսիտի հաղթանակով:
Երրորդը Մարտին Կլիժանի հաղթանակն է Ժո-Բիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ US Open-ում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը