Բաժիններ՝

«Պետությունը բիզնեսի վատ կառավարող է»

«Կենսաթոշակային բարեփոխումները չեն կատարվում միայն մեկ կամ երկու տարվա համար, ապագա սերունդների համար են կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, հավելելով, որ չի բացառվում, որ այդ ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջանան:

Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն հայտարարությանը, թե «խաղի կանոններ են փոխվել», ֆինանսների փոխնախարարը պաշտոնապես հայտարարեց, որ սկզբունքային խաղի կանոններ չեն փոխվել:

Գոյություն ունի ֆոնդ հասկացություն, որտեղ էլ գումարները կուտակվելու են: 3 տեսակի ֆոնդ է սահմանված՝ բարձր ռիսկայնության, միջին և ցածր ռիսկայնության:

Կենտրոնական բանկը կանոնակարգերում ամրագրել է, որ այն կառավարիչները, ովքեր կառավարելու են փողերը, պետք է ունենան միջազգային ճանաչում:

Կարդացեք նաև

Իսկ այն հացին, թե ինչու՞ է կուտակային ֆոնդերի կառավարման նախապատվությունը տրվում մասնավորին, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Պետությունը բիզնեսի վատ կառավարող է»:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս