Բաժիններ՝

Վանաձորում 19-ամյա աղջիկը անչափահաս աղջնակին գումարով տրամադրել է ընկերներին

Ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունն ու ոստիկանության բաժնի ծառայողները օրերս թրաֆիքինգի դեպք են բացահայտել Վանաձորում: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

Ոստիկանության «1-02» հաղորդաշարի փոխանցմամբ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 19-ամյա Անահիտ Սարդարյանը անչափահաս աղջնակին 20 հազար դրամով 3 օրով վաճառել է կալանավայրից նոր վերադարձած իր ծանոթին: Վերջինս իր հերթին քաղաքի վագոն-տնակներից մեկում սեռական շահագործման է ենթարկել անչափահաս աղջկան: Այնուհետ նրան տեղափոխել է ծանոթներից մեկի տուն:  Ոստիկանության փոխանցմամբ, Անահիտ Սարդարյանը նոր չէր թրաֆիքինգի ոլորտում, մինչ այս էլ անչափահաս աղջկան տրամադրել է ընկերոջը՝ կրկին գումարի դիմաց:

Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ. Քր.օր-ի 132 պրիմ 2 հոդվածի երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնրավարությունից  զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ բան չեն կարող ասել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս