Բաժիններ՝

Լամը գոհ է Բավարիայի ցուցադրած արդյունքներից

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը գոհ է իր թիմի ցուցադրած արդյունքներից, որն այս պահին վստահորեն գլխավորում է Բունդեսլիագայի մրցաշարային աղյուսակը:

«Շատ կարևոր է ձմեռային արձակուրդների գնալիս գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն մինչև արձակուրդներ մենք մի քանի նպատակ ունենք: Պետք է մեծացնենք միավորների տարբերությունը, առաջին տեղը զբաղեցնենք Չեմպիոնների լիգայի խմբում և դուրս գանք Գերմանիայի գավաթի հաջորդ փուլ», – Լամի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում 10 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում ընթացող «Բայերին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս