ԲՀԿ-ից «սազական» թեկնածուն Օսկանյանն է

«ՀՀ նախագահական ընտրություններում վճռորոշ դերը պատկանելու է դրսի ուժին` կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Արևմուտքին: Բառացիորեն ասած` իրենք են նշանակելու նախագահ: Մեր հասարակությունն ուղղակի գնալու է` ձևական քվեարկություն իրականացնի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Իսկ թե ո՞ւմ «կնշանակեն» դրսից ՀՀ նախագահ, ըստ Ա. Բադալյանի` ավելի հստակ կլինի դեկտեմբեր, հունվար ամիսներին: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին, Ա. Բադալյանն ասել է, թե դրանով իշխանությունները շատ մեծ «նվեր» են մատուցել Օսկանյանին, որը նա կարող է ներկայացնել թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում: «Իշխանությունները տվեցին գերազանց «ապրանք», որը նա կարող էր ներկայացնել ցանկացած լսարանում` թե՛ ռուսական, թե՛ արևմտյան, իսկ թե ինչպե՞ս կներկայացնի այս հարցը` դա ԲՀԿ-ի որոշելիք խնդիրն է: ԲՀԿ-ն շատ լավ առիթ է ստացել քաղաքական հետապնդումը ներկայացնել` հօգուտ իրեն»,- ասել է նա` ընդգծելով, թե ԲՀԿ-ից, որպես քաղաքական գործիչ, «սազական» թեկնածուն Վարդան Օսկանյանն է:

Արմեն Բադալյանի հետ ամբողջական հարցազրույցն` առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս