
Բյուջեի ռիսկը՝ 74 միլիարդ դրամ

Կառավարությունը 2013 թվականին կանխատեսում է 6.2% տնտեսական աճ։ Այդ աճն էլ, իր հերթին, հիմք է հանդիսացել բյուջեի եկամտային մասն ավելացնելու 119.4 միլիարդ դրամով՝ 911.6 միլիարդից հասցնելով 1 տրիլիոն 031միլիարդի։
Սակայն ցանկացած կանխատեսում ունի նաև ռիսկեր, որոնք հարկավոր է հաշվարկել։ Կառավարությունը, բնականաբար, կատարում է ռիսկերի հաշվարկ։ «Համաշխարհային տնտեսությունը շարունակում է զարգանալ էական անորոշությունների ներքո, ինչը պարտադրում է գնահատել հնարավոր ռիսկերի ի հայտ գալու պարագայում բյուջեի բազիսային ծրագրի հիմքում ընկած հիմնական ենթադրություններից և ՀՆԱ կանխատեսումներից հնարավոր շեղումների ազդեցությունը բյուջեի հոսքերի, այդ թվում՝ մուտքերի, ելքերի և հնարավոր լրացուցիչ ֆինանսավորման պահանջի վրա»,- նշված է 2013թ. բյուջետային ուղերձում:
Բյուջեի եկամուտների վրա, ՀՆԱ-ի աճից բացի, կարող են ազդել նաև փոխարժեքը, գնաճը, արտաքին գործոնները, և այլն։ Դրանց բոլորի մասով Ֆինանսների նախարարությունը տվել է առանձին գնահատական և եզրակացրել, որ կանխատեսումների և ենթադրությունների ընդհանուր ռիսկը գնահատվում է 74 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.6 տոկոսը։
Ռիսկերի ազդեցությունը՝ գումարային արտահայտությամբ, ներկայացված է ստորև բերված աղյուսակում։