Բաժիններ՝

Չեմ հիշում գոլի պահը. Քրիստիան Մաջո

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Մաջոն Հայաստանի հետ խաղից հետո (1։3) հայտարարել է, որ չի հիշում, թե ինչպես են հայերը հավասարեցրել հաշիվը, քանի որ ուժեղ հարված էր ստացել գլխին Մանոյանի հետ բախման ժամանակ, սակայն մրցավարը չէր դադարեցրել խաղը, ինչը պահանջում էին իտալացիները։

«Ես չեմ հիշում այդ պահը։ Չէի կարող հետևել, թե ինչ է տեղի ունենում։ Ուժեղ հարված ստացա գլխիս, սակայն հիմա ինձ լավ եմ զգում։ Առաջին խաղակեսում մենք լավ էինք պայքաում։ Երկրորդում լրացուցիչ տարածություններ ստացանք, և ամեն ինչ արեցինք պահերի մեծ մասն իրացնելու համար», – խաղից հետո ասել է Մաջոն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս