Լևոն Արոնյանը պարտվում է Ֆաբիանո Կարուանային. Բիլբաո
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի նախավերջին` 9-րդ տուրում Հայաստանի թիվ 1 գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց Ֆաբիանո Կարուանայից և այլևս չի կարող պայքարել չեմպիոնական տիտղոսի համար: Այս պարտությունն առաջինն էր Արոնյանի համար ընթացիկ մրցաշարում:
Այսօր կայացած մյուս պարտիաները նույնպես խաղաղ ելք չունեցան: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդին, իսկ Սերգեյ Կարյակինը կարողացավ կոտրել Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի դիմադրությունը: Բոլոր պարտիաներում առավելության հասան սպիտակներով խաղացող գրոսմայստերները:
9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
| Տ | Անուն | Երկիր | Վրկ. մ. | Մ. |
| 1 | Ֆաբիանո Կարուանա | 2787.5 | 16 | |
| 2 | Մագնուս Կարլսեն | 2848 | 16 | |
| 3 | Լևոն Արոնյան | 2815 | 10 | |
| 4 | Սերգեյ Կարյակին | 2775.4 | 9 | |
| 5 | Վիշվանաթհան Անանդ | 2775.4 | 8 | |
| 6 | Ֆրանսիսկո Վալեխո Պոնս | 2692.6 | 5 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

