ԱՄՆ անշարժ գույքի շուկայում տների վաճառքի ծավալները սեպտեմբերին կրճատվել են 1.7%-ով՝ օգոստոսի համեմատ: Այդ մասին նշվում է ԱՄՆ Ազգային անշարժ գույքի ասոցիացիայի հաշվետվությունում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին մասնակցեցին հանդիպմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի կողմից Իսպանիայի բանկային հատվածին ուղղված օգնության փաթեթը պետք է մնա երկրի հաշվեկշռում:
«Պայքարն, ինձ թվում է՝ իմիտացիա է, ձև է: Աշխատել է պետք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը խուսափել է կոտրվածքից:
Մեր օրերում գազի ծաղիկից և տերևից ստանում են ֆլավոնային գլիկոզիդ` «ֆլարոնին»։
«Ես այն կարծիքին չեմ, որ Ընտրական օրենսգիրք փոխելով՝ մենք կարող ենք հստակ երաշխավորել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար: Մենք կարող ենք ամեն նստաշրջանում Ընտրական օրենսգիրք փոխել, բայց, միևնույն է` եթե չկա քաղաքական կամք՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, որևէ օրենսգիրք` անգամ ամենակատարյալը, երբեք չի կարող ծառայել»:
«Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական բացման արարողությունից հետո այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ:
Հաջորդ տարվա նախագծված հարկաբյուջետային քաղաքականությունը պահանջարկի ազդեցության տեսանկյունից փոքր-ինչ զսպող է լինելու։ Այս մասին 168.am-ին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կլինի Ֆրանսիայի առաջնության` ՊՍԺ-«Ռեյմս» հանդիպման պատվավոր հյուրը, տեղեկացնում է Gotennis-ը:
Իրավաբանը նշում է, ՓՀԷԿ-ի ներկայացրած աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի և անհապաղ չեղյալ պետք է համարվի տրված դրական եզրակացությունը:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1,692,045.0 մարդ, ժամանել՝ 1,594,950.0 մարդ։ Միգրացիայի բացասական սալդոն կամ արտագաղթը կազմել է 97 095 մարդ։ Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտագաղթն աճել է 7,2 հազարով կամ 8,0 %-ով:
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից առաջ ընդգծել է հանդիպման կարևորությունը:
Ըստ ԱՎԾ-ի, մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել է 2.3%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 5.3%-ով՝ կազմելով 118 225 դրամ: Փաստորեն, ըստ ԱՎԾ-ի, գնողունակությունն աճել է։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ենթադրում է, որ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն «Ոսկե գնդակը» ստանալու բոլոր հնարավորություններն ունի։
Լևոն Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում:
Մ. Բոզոյանի խոսքով` իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այնինչ` ասելիք ունի. «Ճիշտն ասած, էսօր ես իրեն խոսեցրի, ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում: Ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»:
«Դեռևս վաղ է խոսել այն նոտարիատի մասին, որը մենք պատկերացնում ենք, այդ ամբողջը պետք է թղթին տրվի, հետո կյանքի կոչվի: Չեմ կարող ասել ո՞ր փուլում է գտնվում, բայց ընթացքի մեջ է այդ ամբողջը»,- ասել է նա:
Որևէ մեկը չի մտածում, որ ստեղծված պետությունը պետք է խնամել: Ներքին կարգը կարևոր չէ՝ միապետությո՞ւն է, դեմոկրատիա՞, կապիտալի՞զմ, թե՞ սոցիալիզմ, սրանք բոլորը նպատակ ունեն՝ կառուցել ավելի բարենպաստ պայմաններ, որ ժողովուրդը հեղափոխական մտքերից հեռու լինի, և որպես պետություն` հզորանալ այնքան, որ մրցակիցներդ հակառակորդ չդառնան ու «չխժռեն» քեզ: Եվ սա բոլոր պետությունների նպատակն է:
Ըստ Արմեն Պողոսյանի` քաղաքում կառուցվել են բազմաթիվ շինություններ, որոնք քաղաքը տգեղացնում են: «Գրողների միության կողքը բուտկա է կառուցվում: Կառուցողը գրողների միությունն է: Ես դա անվանում եմ ոչ թե տաղավար, այլ բուտկա»,- նշեց Արմեն Պողոսյանը: Ըստ նրա`այդ տաղավարը կառուցելու թույլտվությունը ստորագրողը «հանցագործ է բառի բուն իմաստով»:
Հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 մլն 264 հազար 908 ԱՄՆ դոլար 406.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112 մլն 314 հազար 968 ԱՄՆ դոլար 407.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսում` խոսելով օդի աղտոտվածության մասին, ասաց, թե Հայասանում օդի աղտոտվածության 90 տոկոսը պայմանավորված է տրանսպորտով, քանի որ արդեն վաղուց փակվել են այն բոլոր գործարանները, որոնք օդի աղտոտվածության պատճառ էին դառնում:
«Դեպորտիվոյի» հարձակվող Լուիս Պիցին հույս ունի, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը։
Eurosport-ն այս անգամ կազմել է Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականը: Ուրախալի է, որ հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան քննարկում է ձմռանն ակումբը փոխելու հավանական տարբերակը։
«Մենք արդեն այն սահմանին ենք, որ պետք է հասկանանք՝ մեր ցավը որն է, մեր խնդիրը որն է, և գտնենք այդ խնդիրների լուծման բանալին»,- ասում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Տարբերություն կա, բայց ցինիզմի ու կադրերի մեջ է տարբերությունը: Գաղափարական ի՞նչ տարբերություն կա: Երկուսն էլ ուզում են իշխանության գան, որ ուտեն: Մի երկու ընդդիմադիր ուժեր կան, որ իներցիայով, իրենց նախկին գաղափարախոսությունից դրդված` շարժվում են: Բայց իրենք էլ սոցիալական ապահովություն են ուզում, այն դեպքում, երբ համակարգը կոռումպացված է: Ամեն ինչ սկսվեց 1994 թվականից, իսկ 1995թ. ընտրությունները վերջնականապես ջարդեցին ժողովրդի մեջքը»:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ համար, Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհի Արիանե Կաոիլին յուրահատուկ նվեր է մատուցել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնի 30-ամյակին: