Բաժիններ՝

Յուվենտուսը և Նապոլին Ա սերիայի լավագույն թիմերն են. Պավել Նեդվեդ

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից առաջ ընդգծել է հանդիպման կարևորությունը:

«Դեռ վաղ է խոսել, որ այս խաղը վճռորոշ կլինի, սակայն այն կարևոր է: Կհանդիպեն Իտալիայի լավագույն երկու ակումբները: Սա ոչ թե Կոնտեի և Մացարիի պայքարն է, այլ երկու մեծագույն ակումբների: Չեմ համբերում այդ խաղին: Հուսով եմ՝ այն դիտարժան կստացվի՝ չնայած որոշ ֆուտբոլիստների հոգնածությանը, ովքեր խաղացել են իրենց հավաքականներում: Ընդհանուր առմամբ, «Յուվենտուսից» և «Նապոլիից» 30 ֆուտբոլիստ են հրավիրվել հավաքականներ», – Նեդվեդի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 20:00-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031