Բաժիններ՝

Արժույթի շաբաթն ամփոփ տվյալներով

Հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 մլն 264 հազար 908 ԱՄՆ դոլար 406.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 112 մլն 314 հազար 968 ԱՄՆ դոլար 407.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է  1.550.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք  406.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 047 հազար 812 EUR 526.47 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 մլն 876 հազար 136 EUR 530.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 864 մլն 234 հազար 624ՌԴ ռուբլի 13.03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 68 մլն 899 հազար 28 ՌԴ ռուբլի 13.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

168.am-ին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրին, որ հոկտեմբերի 8-14 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 64.4 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս