Բաժիններ՝

Նադալը կազդարարի ՊՍԺ-Ռեյմս խաղի մեկնարկը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը  կլինի Ֆրանսիայի առաջնության` ՊՍԺ-«Ռեյմս» հանդիպման պատվավոր հյուրը, տեղեկացնում է Gotennis-ը:

Սպասվում է, որ  հոկտեմբերի 20-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայանալիք խաղից առաջ Նադալը կհարվածի գնդակին` ազդարարելով հանդիպման խորհրդանշական մեկնարկը:

Ֆուտբոլային մրցավեճին մասնակցելու հրավերը թենիսիստը ստացել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆի կողմից, ով նախկինում զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով և ներկայումս Ասիայի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահն է:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՊՍԺ-ն իր հանդիպումներին հրավիրում է այլ մարզաձևերի աստղերի: Ավելի վաղ փարիզյան թիմի խաղերին ներկա էր գտնվել NBA-ի  բաստկելբոլիստ Տոնի Պարկերը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031