Կան դատապարտյալներ, ովքեր ցանկանում են որևէ մասնագիտություն ձեռք բերել և իրենց պատիժը կրելուց հետո քաղաքացիական կյանքում աշխատել այդ մասնագիտությամբ: Հիմնադրամը գումարներ է տրամադրել ուսումնական հաստատություններին, որպեսզի համապատասխան մասնագետի ղեկավարությամբ դատապարտյալները ձեռք բերեն որևէ մասնագիտություն:
«Հետաքրքրական է, որ 2008թ. հետընտրական ճգնաժամից և մարտի մեկից հետո քաղաքացիական հասարկությունը Հայաստանում ավելի մեծ դեր է կատարում: Այլ կերպ ասած` մենք ակտիվ գործունեություն ենք տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ` բնապահպանությունը, քաղաքաշինական կառուցապատումը, օտար լեզուների դպրոցները և բանակում տիրող իրավիճակը»,- ասոլ է Ռիչարդ Կիրակոսյանը:
«168 Ժամի» թղթակցի հարցին` հնարավո՞ր է` առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խ. Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են։ Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով։ Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»։
The absence of every player may affect the team play, especially when you have played with him for a long time and have got used to his play. But in life time comes when people have to leave this occupation and do something else. We are very grateful to Sargis Hovsepyan for being able to stay with the national team for twenty years and help all players who joined the team. When I learnt the news that he was leaving I was very sad because he is a legend for the team, the eldest player in the team and my good friend. But we have to continue playing and be able to win without Sargis Hovsepyan too.
«Ես լսել եմ, որ ինքը նման ծրագիր էր մշակել, այդ հայտարարությունը դրամատիկական թատրոնում էր արել, ես կոնկրետ այդտեղ չեմ եղել, ուրիշից եմ լսել, բայց այս պահին նման բիզնեսի հետք գյուղում չի երևում»,- ասել է գյուղապետը:
Այսօր` հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Մեծամորի բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի:
Հայաստանի հավաքականի առաջատար, Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն Ռմբարկու Հենրխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային կազմում էր և կրկին ամենաակտիվն էր խաղադաշտում, թեև չդարձավ գոլի հեղինակ:
«Ես կմեկնաբանեմ, եթե կառավարության պաշտոնական պատասխանը լինի: Երբ դա ունենամ իմ ձեռքի տակ, այդ ժամանակ կմեկնաբանեմ: Մինչ այդ թե լրագրողներին, ԶԼՄ-ներին ինչ են ասել, այս պահին ինձ համար կարևոր չէ: Թեև ցանկացած բանական մարդու համար. այն փաստը, որ Լ.Տեր-Պետրոսյանն այդ օրը (մարտի 1-ին.- Ա.Ս.) գտնվել է փաստացի տնային կալանքի տակ, որևէ կասկած չի կարող հարուցել` բանական մարդու համար: Բայց մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ իշխանության շատ ներկայացուցիչների մոտ դա, փաստորեն, կարող է կասկած հարուցել»:
Ուկրաինական ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն պահանջել է դադարեցնել իր բուժումը և ետ ուղարկել Խարկովի Կաչանովսկու գաղութ: Այդ մասին բանտի պետին և նախագահ Վիկտոր Յուշչենկոյին ուղղված նրա դիմումը մամլո կոնֆերանսում բարձրաձայնել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Կուսակցության քաղաքական թիմը կուռ և միասնական է՝ գիտակցելով, որ ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի իրենից և որ մեր նորագույն պատմության ճակատագրական այս փուլում մեծագույն պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի առաջ: Առավել ևս, որ կուսակցությունում բոլորը գիտակցում են, որ մտնում ենք քաղաքական պայքարի կարևորագույն մի փուլ, որտեղ կարելի է մրցակցել և հաղթել միմիայն միասնականությամբ և վճռականությամբ»:
Կարծում եմ, սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ հայտարարել հետևյալը՝ մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն: Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, և կարծում եմ, որ միակ ելքն է սա: Իսկ եթե Միությունը այդ գործընթացի մաս է կազմում, մենք անպայման կարողանալու ենք հաջողությամբ լուծել այդ խնդիրը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի արդյունքները, անկասկած, էապես նպաստում են թե՛ առանձին ոլորտներում առաջընթացի խթանմանը, թե՛ Հայաստանի կայուն զարգացմանն ընդհանրապես: Հանրապետության ղեկավարը հաջողություն է մաղթել Դաֆինա Գերչևային հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ որտեղ էլ նա շարունակի մասնագիտական աշխատանքը՝ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:
Քաղցկեղի յուրաքանչյուր վեցերորդ դեպքը պայմանավորված է ինֆեկցիոն հիվանդություններով: «Аргументы и Факты»-ի հաղորդմամբ՝ այս կարծիքին են ֆրանսիացի գիտնականները:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ հանդիպումից առաջ խոսել է Պեպեյի մասին պատրաստված տեսանյութի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ իր գլխավորած «Բարսելոնան» չի տարբերվում Գվարդիոլայի գլխավորած թիմից:
«Հետաքրքիր ֆոնոմեն է: Այս պահին դեռ մոտ 50 հոգի ակտիվորեն ցանկություն ունեն վերականգնելու կուսակցությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք:
Այս հետաձգման պատճառն այն էր, որ հանձնաժողովի նիստին չի մասնակցել նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նա մասնակցում է Բուխարեստում ընթացող ԵԺԿ նիստին, որտեղ, երևի, ավելի կարևոր հարցեր են քննարկվում, քան այս որոշման նախագիծն էր:
Ի՞նչ: Գուցե ես լավ չհասկացա՞: 10 տարվա ՀՀ ԱԳ նախարարը ասում է, որ նոր պետք է ձևավորել «արտաքին քաղաքականության գաղափարական հե՞նքը»:
Ավարտված մրցաշրջանում Ուկրաինայի լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու համար պահանջվեց 14 գոլ: «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ ցուցանիշը գրանցեց մրցաշարային ճանապարհի 37-րդ տոկոսին` սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ:
«Հարվարդյան տղաները» դրանք կիսատ-պռատ Արևմուտքում կրթություն ստացած, կաղապարված երիտասարդներ են, ովքեր ջուր չեն խմում, նրանք խմում են H2O: Նրանց անիմաստ է առաջարկել աղբյուրից ջուր խմել, քանի որ նրանք գիտեն, որ կա մի մեքենա, որն արտադրում է այդ H2O-ն, որը նրանք օգտագործելու են:
Հայ գիտնականների մշակած համակարգի վրա կանադական մի ընկերություն սկսել է բիոչիպեր արտադրել: Այդ բիոչիպերը բժշկական նշանակություն ունեն, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես՝ չարորակ բջիջների ախտորոշում, այնպես էլ` օգնում են կեղծ դեղերի հայտնաբերման գործում:
«Victoria’s Secret»-ը ներկայացրել է այս տարվա ամենաթանկարժեք կրծկալը: Այս մասին հաղորդում է Glamour.ru-ն: 2012թ. «Victoria’s Secret»-ի հրեշտակներից այս անգամ թանկարժեք կրծկալը կրելու իրավունք է ստացել Ալեսանդրա Ամբրոսիոն, ով այն կկրի և կցուցադրի դեկտեմբերի 4-ին կայանալիք շքեղ շոուի ընթացքում: 5000-ից ավելի թանկարժեք քարերով զարդարված կրծկալը բաղկացած է 18 կարատանոց դեղին և վարդագույն ոսկուց:
Բիզնես սկսելու մեջ վախը Ձեր ամենավատ թշնամին է, իսկ կշռադատված ռիսկը` Ձեր բարեկամը: Անհայտությունը պետք չէ ընկալել միայն բացասական ենթատեքստով: Ընդհակառակը, այն իր մեջ լավ երևույթի, լավ գործի սկիզբ է ենթադրում: Եթե հաջողությունը երաշխավորված լիներ, ապա ճանապարհը նույնը չէր լինի: Իսկ բիզնես սկսելու ճանապարհն իրականում այն է, ինչ ներշնչում և ձևավորում է մեզ, օգնում հասկանալ, որ հաջողությունը հեշտությամբ չի գալիս. Նրան պետք է նաև արժանի լինել:
Կառավարության հոկտեմբերի 18-ին ընդունած որոշմամբ համաձայնություն է տրվել օտարել Դավթաշեն, Եղնիկ, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն համայնքների սեփականություն հանդիսացող հողերը: Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 14 ի համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100.000 դրամ, չի կարող իրատեսական լինել:
Կրանսոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Զենիթ» – «Կուբան» խաղին ընդառաջ ներկայացրել է կիսահումարային հերթական պրոմոհոլովակը։
«Գագիկ Ծառուկյանը և ես ոչ միայն կուսակից ընկերներ ենք, այլ նաև հարազատներ և մեր ընկերությունն ու հարազատությունը տարիներով է փորձված: Ինչ վերաբերում է Ազգային գրադարանի հետ կապված գործին, ապա մեր պարբերական հանդիպումների ժամանակ ես մշտապես Ծառուկյանին տեղյակ եմ պահում գործի բոլոր մանրամասներին և զարգացումներին: Իսկ եթե ոմանք կարծում են, որ նման հրապարակումներով կարող են փչացնել իմ և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, ապա մեծապես սխալվում են: Եվ ես անչափ շնորհակալ եմ Գ. Ծառուկյանից ու իմ կուսակից ընկերներից` իրենց աջակցության համար»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 19-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.5 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,12%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.550.000 դոլար:
ՖԻՖԱ-ի իտալացի հայտնի գործակալ Մարկո Տրաբուկին գնահատել է «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի՝ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունները:
Մադրիդի «Ռեալը» խաղալու է Սեգունդա B-ում հանդես եկող Ալկոյ քաղաքի «Դեպորտիվո Ալկոյանո» թիմի հետ։