Բաժիններ՝

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրուստն էժանացել է

ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.6%-ով։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական ցուցանիշներում: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.6%-ով, ծառայությունների ծավալը` 11.2%-ով  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 10.5%-ով։

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ՝ անկում արձանագրվել է միայն շինարարության ոլորտում՝ 2%։

Ըստ ԱՎԾ-ի, մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել է 2.3%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 5.3%-ով՝ կազմելով 118 225 դրամ: Փաստորեն, ըստ ԱՎԾ-ի, գնողունակությունն աճել է։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա արտահանման ծավալներն աճել են 6%-ով (հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը՝ 413.2 մլն դոլար), իսկ ներմուծմանը` 1.2% (3 միլիարդ դոլար): Արտաքին առևտրի սալդոն բացասական է 2.58 մլրդ դոլարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս