Բաժիններ՝

Մերկելն իսպանական բանկերի նկատմամբ «չոր» քաղաքականություն է վարում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ֆինանսական  կայունության եվրոպական հիմնադրամի կողմից Իսպանիայի բանկային հատվածին ուղղված օգնության փաթեթը պետք է մնա երկրի հաշվեկշռում:

Անգելա Մերկելն այս մասին ասել է Բրյուսելում երկօրյա համաժողովին ունեցած ելույթում: Փաստորեն, Գերմանիան հուսախաբ արեց իսպանացի ֆինանսիստներին , որոնք արտաքին վերակապիտալիզացման հույս ունեին՝ առանց Իսպանիայի համար բացասական հետևանքների:

Իսպանիայի իշխանությունների գնահատականով, երկրի բանկային հատվածի վերակապիտալիզացիայի համար հարկավոր է մոտավորապես 60 մլրդ եվրո, որը պետք է հատկացվի Եվրոպական կայունության հիմնադրամից: Մերկելի հայտարարությունը նշանակում է, որ Իսպանիայի պարտքային բեռը, որի չափը վերջին ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում, ավելի կմեծանա: Նմանատիպ արտահայտությունները բացասաբար են անդրադառնում նաև Իռլանդիայի վրա: Երկրի իշխանությունները հույս էին հայտնում, որ կկարողանան մարել եվրոպական իշխանություններից վերցրած 63 մլրդ եվրոյի պարտքի մի մասը, որ ծախսվել է իռլանդական բանկերի վերակապիտալիզացման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս