Վարդան Արամյան. «2013թ. հարկաբյուջետային քաղաքականությունը փոքր-ինչ զսպող է լինելու»

Հաջորդ տարվա նախագծված հարկաբյուջետային քաղաքականությունը պահանջարկի ազդեցության տեսանկյունից փոքր-ինչ զսպող է լինելու։ Այս մասին 168.am-ին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին  մենք անդրադարձել էինք այն հարցին, թե Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է խթանի պահանջա՞րկը, թե՞ առաջարկը, և, թե հաջորդ տարվա բյուջեն ի՞նչն է խթանում։

Իր մեկնաբանության մեջ Արամյանը նշել է, որ դա (չափավոր զսպողականությունը) անհրաժեշտ է մակրոհաշվեկշռվածություն ապահովելու համար։ «Սակայն չմոռանանք, որ ծրագրերը, որոնք ներառված են 2013թ.-ի բյուջեում՝ գյուղատնտեսության ոլորտի նպատակային ծրագրեր (վառելիքի և սերմացուի ծրագրեը), ճանապարհաշինություն և այլն, հանգեցնելու են տնտեսության արտադրողականության բարձրացմանը՝ հետևաբար առաջարկն են խթանելու»,- ասել է Արամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031