Լյովիկին կփոխե՞ն

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջերս պարզել է, որ իրեն ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունքով կարող է փոխարինել ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության շուրջ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ սկզբնապես պայմանավորված Զարուհի Փոստանջյան-Արմեն Ռուստամյան ռոտացիան որոշվել է չեղյալ ճանաչել` այն փոխարինելով Զուրաբյան-Շահգելդյան ռոտացիայով:

Լ. Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում: Բայց նա հույս ունի, որ իշխանությունները կարող են հրաժարվել իրեն փոխարինելու մտադրությունից, դրանով զերծ մնալով միջազգային աղմուկից և խայտառակությունից: Մեր թղթակցին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լևոն Զուրաբյանից, քանի որ հիմա նա հասանելի է միայն «այլընտրանքային» լրատվամիջոցների համար: Բացի այդ, ասում են, որ տևական ժամանակ է` Լևոն Զուրաբյանն իր հայտարարությունները համաձայնեցնում է ոչ միայն իր անմիջական ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, այլև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«168 ԺԱՄ»

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս