Սերժ Սարգսյանն այցելել «Արմպրոդէքսպո» ցուցահանդես

«Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական բացման արարողությունից հետո այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սննդարդյունաբերության ոլորտի հայրենական առաջատար կազմակերպությունները՝ սննդամթերք և խմիչք արտադրողները, մատակարարները, ինչպես նաև ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց արտադրանքը ևս արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հանրապետության ներքին շուկայում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է «Արմպրոդէքսպո»-ի տաղավարներով, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած արտադրանքին և զարգացման ծրագրերին:

Տեսանյութեր

Լրահոս