
Թումասյանը շարքից դուրս է եկել 3 շաբաթով

«Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը, ով վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի «Նեֆտեխիմիկի» հետ (3:0) խաղում, խուսափել է կոտրվածքից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը հոդակապի վնասվածք է ստացել: Նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ 3 շաբաթ անց:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը