Որքան վճարել քաղաքացիություն ստանալու և այն փոփոխելու համար

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար սահմանված են պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը.

• ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 1000 դրամ,

• ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար՝ 25000 դրամ:

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը հետևյալն են.

• ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար՝ 1000 դրամ,

• ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար՝ 25000 դրամ,

• Նույնականացման քարտի տրամադրման համար՝ 3000 դրամ,

• ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար՝ 1500 դրամ,

• Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար՝ 5000 դրամ,

• ՀՀ քաղաքացիների, Հայաստանի տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների և Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագրում նշումներ կատարելու համար՝ 1000 դրամ,

• Ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների  վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ ՀՀ տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ կամ ՀՀ պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների  պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի)՝  1000 դրամ,

• ՀՀ քաղաքացիների անձնագրերում և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար՝ 1000 դրամ,

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար՝

• Հայաստանում մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար՝  140000 դրամ,

• Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառելու համար՝  105000 դրամ,

• Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար՝ 105.000 դրամի չափով,

• մշտական կացության քարտը փոխելու համար՝ 20000 դրամ,

• Հայաստանի Հանրապետության կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար՝ 12000 դրամ,

• Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար բազային տուրքի՝ 75000 դրամ:

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`

Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

• մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով՝ 15000 դրամ,

• մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով՝ 3000 դրամ,

Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`   

• մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով՝ 4000 դրամ,

• մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով՝ 20000 դրամ,

• Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար՝ 10000 դրամ,

• Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար՝ 18000 դրամ,

• Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար՝ 15000 դրամ,

• Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար՝ 20000 դրամ,

• Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար՝1000 դրամ:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանված է մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար՝ 500 դրամ:

Ի դեպ

Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս