Բաժիններ՝

Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայում Շախտյորի կազմում ամենաաչքի ընկած ֆուտբոլիստ

«Շախտյորի» պաշտոնական կայքում երկրպագուները քվեարկության միջոցով առանձնացրել են երեք ֆուտբոլիստների, ովքեր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին երեք տուրերում բոլորից շատ են աչքի ընկել: Հարցմանը մասնակցել է 1126 օգտատեր:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել «հանքափորների» դարպասապահ Անդրեյ Պյատովը, ով հավաքել է 132 ձայն (11,72%): Նրան հետևում է բրազիլացի Ալեքս Տեյշեյրան, ում օգտին քվեարկել է 137 երկրպագու (12,17%): Իսկ առաջին հորիզոնականում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 645 ձայն (57,54%):

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031