Մանչեսթեր Յունայթեդ, Բավարիա, Ռեալ. Աշխարհի ամենաարժեքավոր մարզական բրենդները
Brand Finance plc խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրել է մարզական բրենդները և պարզել դրանցից ամենաարժեքավորները։
Ըստ այդ ուսումնասիրության՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համարվել է աշխարհի ամենաթանկ բրենդը, որը գնահատվել է 853 մլն դոլար և ստացել է ААА+ վականիշը։ Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, երրորդը՝ Մադրիդի «Ռեալը»։
1. «Մանչեսթեր Յուանյթեդ» (ֆուտբոլ) – $ 853 մլն (AAA+)
2. «Բավարիա» (ֆուտբոլ) – $ 786 մլն (AAA)
3. «Ռեալ» (ֆուտբոլ) – $ 600 մլն (AAA+)
4. «Բարսելոնա» (ֆուտբոլ) – $ 580 մլն (AAA+)
5. «Դալաս Քովբոյս» (NFL) – 510 մլն (A+)
6. «Նյու Ինգլենդ Փեթրիոթս» (NFL) – $ 500 մլն (AA)
7. «Նյու Յորք Ջայնթս» (NFL) – $ 471 մլն (AA)
8. «Գրին Բեյ Փաքերս» (NFL) – $ 460 մլն (AAA)
9. «Փիթսբուրգ Սթիլերս» (NFL) – $ 410 մլն (AA+)
10. «Նյու Յորք Յանկիս» New York Yankees (MLB) – $ 398 մլն (AA)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը